Ադրբեջանն ունի 7 630 անձնակազմի կորուստ

Armenpress 15:29, 8 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8-ի դրությամբ Ադրբեջանն ունի կենդանի ուժի 7630 կորուստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական կորուստների նոր տվյալներ, որոնց համաձայն հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

Մեկ օրվա տվյալներով՝ խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ, 35 զրահատեխնիկա, ունի մարդկային ուժի 120 կորուստ (այս տվյալները հաշվարկված են ընդհանուր թվերի մեջ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am