Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների հետևանքով մինչ օրս հայկական կողմից 50 քաղաքացիական անձ է զոհվել

Armenpress 18:12, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի սկզբից մինչ այս պահը հայկական կողմից 50 քաղաքացիական անձ է զոհվել, իսկ առնվազն 148-ը` վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ադրբեջանի գործողությունների արդյունքում վնասվել է 19 հազար անշարժ և շարժական գույք: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am