Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են. ՊԲ-ն իրականացնում է հնարավոր դիվերսիոն խմբերի որոնումներ

Armenpress 16:27, 4 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ՊՆ-ից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am