Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական բոլոր հնարավոր գործընթացները
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մանրամասն քննարկում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի կողմից վարձկան-ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ իրավական բոլոր հնարավոր գործընթացները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Հակամարտության գոտում վարձկան-ահաբեկիչների առկայությունը կարող է առաջացնել տարբեր միջազգային հետևանքներ: Կան կոնվենցիաներ, որոնցով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր: Ունենալով նման խումբ պարտականություններ` պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ այդ պետություններն իրենք են զինել, ֆինանսավորել ահաբեկիչներին: Կառավարությունում բոլոր իրավական հնարավոր գործընթացները մանրամասն քննարկվում են»,- ասաց Բադասյանը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դա, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Նորայր Շողիկյան
- ԱԺ պատգամավորները ԱՄՆ-ում կմասնակցեն խորհրդարանական տեղեկատվական-անվտանգային ֆորումին
- Փաստաբանները կփորձեն պարզել Պերմյակովի միայնակ կամ այլ անձի աջակցությամբ գործելու
հանգամանքը
Փաստաբանները փորձագիտական եզրակացության հիման վրա ունեն բուն սպանության գործընթացի մասին ընդհանուր պատկերացումներ: - ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանը ստացել է Ավետիսյանների ընտանիքի
սպանության գործը
Հյուսիսկովկասյան շրջանի զինվորական դատարանից տեղեկացնում են, որ շուտով տեղի կունենա նաեւ գործով առաջին դատավարությունը: - Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած
նյութերին
«Դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում»,-նշեց Երեմ Սարգսյանը: - Ռուսական կողմը Հայաստանին տվեց Պերմյակովի քրգործով նյութերը
Քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։