1000х90.jpg (78 KB)

Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշին

Armenpress 17:31, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ Օօրվա ընթացքում թշնամական ուժերը  ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, իսկ Շահումյանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am