Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիքի

Armenpress 22:41, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  իսպանական «La Vanguardia» թերթը, Aecid-ը 50 հազար եվրո է տրամադրելու սննդի հարցերը կազմակերպելու համար:

Ընդհանուր առմամբ 2100 սննդամթերքի և 9000 հիգիենայի պարագաների փաթեթ է բաժանվելու այդ ընտանիքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am