Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը

Armenpress 18:55, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում թուրքերը  վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աշխեն Վերդյանը՝ հրապարակելով լուսանկար:

« Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդյանը: 

Ավելի վաղ, թուրքերը Դեսինում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am