1000х90.jpg (78 KB)

Մարտունու, Մարտակերտի, հարակից բնակավայրերի ուղղությամբ կիրառվում է ռազմական ավիացիա. տուժածներ չկան

Armenpress 14:57, 2 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 1-ի գիշերը և նոյեմբերի 2-ին՝ օրվա ընթացքում էլ շարունակում են կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

«Արմենպրես»-ին այն մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ, անհանգիստ է: «Գրադ» և «Սմերչ» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա»,- հայտնում են ԱԻՊԾ-ից և հավելում, որ տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակ է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am