Բելառուս սահմանապահները Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում զինված ծայրահեղականների են ձերբակալել

Armenpress 22:39, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուս սահմանապահները ծայրահեղականների զինված խմբի են ձերբակալել Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին:

Բելառուսի սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ ձերբակալվել է 4 անձ, նրանց մոտ հայտնաբերվել է երկու հրաձգային զենք, մարտական նռնակ, տրավմատիկ ատրճանակ, սառը զենք, գազային բալոններ:

Նրանք նաև վրաններ են ունեցել, սակրավորական բահ, կացին, լապտերներ, GSP նավիգատորներով նոութբուքեր, ուկրաինական օպերատորի սիմ-քարտեր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am