Համավարակի հետևանքով կյանքից հեռացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Armenpress 14:34, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով 53 տարեկան հասակում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի դերասան Վասիլ Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը:

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն` COVID-ից առաջացած բարդացումների պատճառով»,- գրել է Լիլիթ Սարգսյանը:

Վասիլ Սարգսյանը հանդիսատեսին և հեռուստադիտողին հայտնի է թատերական ներկայացումներում և ֆիլմերում իր կերտած կերպարներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am