Չկալովկայում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը

Armenpress 13:32, 31 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում  են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը:

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 713 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: 

Ասֆալտապատվում են  թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ շինարարական աշխատանքնեն իրականացված են ավելի քան 50 տոկոսով։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am