Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1874 թ. հոկտեմբերի 31-ին ծնվել է Էդգար Շահինը՝ հայ նկարիչ, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» ասպետ եւ շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (1928 թ.), Վենետիկի պատվավոր քաղաքացի։ Շահինը փորագրանկարչության խոշորագույն վարպետ է, նրա ստեղծագործությունը հայ մշակույթի եւ 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երեւույթներից է։

-           1517 թ. հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը իր 95 թեզով սկիզբ դրեց ռեֆորմացիային:

-           1931 թ. հոկտեմբերի 31-ին սկսեց տպագրվել «Աշտարակ» թերթը:

-           1986 թ. հոկտեմբերի 31-ին ծնվել է Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն:

-           1895 թ. հոկտեմբերի 31-ին ծնվել է Լիդդել Հարտը՝ ֆրանսահայ (անգլիացի) ռազմական պատմաբան եւ տեսաբան (մահ.՝ 1970 թ.):

-           1898 թ. հոկտեմբերի 31-ին ծնվել է Հմայակ Հախնազարյանը՝ ինժեներական զորքերի գեներալ-մայոր:

-           1978 թ. հոկտեմբերի 31-ին մահացել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:

 

Հիշարժան փաստեր

-           Եթե դուք քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

-           Մարդու մոտ հոգնածությունը իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը 2-ին եւ ցերեկը ժամը 2-ին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

-           Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

-           Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

-           Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։

-           Մարդու սիրտը կյանքի ընթացում մղում է 182 միլիոն լիտր արյուն:

-           Սաղմի մոտ մատնահետքեր են ձեւավորվում 3 ամսականից սկսած:

-           Մարդու օրգանիզմում արյունատար անոթների ընդհանուր երկարությունը հասնում է 100000 կիլոմետրի:

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am