Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի

Armenpress 21:12, 30 Հոկտեմբեր, 2020

ԻԶՄԻՐ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի:

Ինչպես հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են 17 շենքերում:

Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:

Հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am