ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն տվեց Կուբային ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի տրամադրմանը

Armenpress 17:08, 30 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հոկտեմբերի 30-ին հավանություն տվեց Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշման նախագծին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի հաղորդագրության մեջ: «Հոկտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշման նախագծին Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին»,- ասված Է հաղորդագրության տեքստում: ԵԱՏՄ-ին կից որպես դիտորդ Կուբայի կարգավիճակի մասին վերջնական որոշումը կընդունեն միության անդամ պետությունների ղեկավարները:Ավելի վաղ ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու՝ Կուբայի ցանկության մասին իրազեկվել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խոհուրդը: Պետությունների ղեկավարները հանձնարարել են համատեղ կոնսուլտացիաներ անցկացնել հանրապետության հետ՝ տեխնիկական հարցերի եւ համագործակցության հետագա հեռանկարների ճշտման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am