Ճապոնիան հաստատել Է դիրքորոշումների անփոփոխությունը Ռուսաստանի հետ բանակցություններում

Armenpress 14:41, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել Է, որ Տոկիոյի դիրքորոշումը Մոսկվայի հետ երկխոսության հարցում անփոփոխ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջվա բոլոր համաձայնությունները մնում են ուժի մեջ, ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նաեւ դիվանագետը նշել Է, որ ճապոնական կողմը շահագրգռված Է հանգուցային հարցերի շուրջ բանակցային գործընթացի արագացմամբ: Նախօրյակին երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան հանդես Է եկել խորհրդարանում, իր խոսքում նա հնչեցրել Է այդ նույն դիրքորոշումը:

Ռուսաստանը եւ Ճապոնիան հաշտության համաձայնագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:

Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը, որը լուրջ զիջում Էր դարձել Ճապոնիայի կողմից: Բայց Մոսկվան եւ Տոկիոն դեռ ոչ մի համաձայնության չեն եկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am