Տաջիկստանում կայացավ նախագահ Ռահմոնի պաշտոնակալությունը

Armenpress 09:47, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 30-ին Տաջիկստանում կայացավ նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնակալությունը: Արարարողությունը հեռարձակվում Է «Տաջիկիստան» պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ազգերի պալատում Ռահմոնին են հանձնվել նախագահական խորհրդանիշերը, արարողությունը կշարունակվի «Քոխի Սոմոն» պալատների համալիրում (կառավարության՝ մայրաքաղաքի նստավայրում):

Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Բահթիեր Խուդոերզոդան պետության ղեկավարին Է հանձնել նախագահի վկայականը: Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Աբդուլհաֆիզ Աշուրզոդան Ռահմոնին Է հանձնել նախագահական իշխանության խորհրդանիշը՝ Տաջիկստանի նախագահի նշանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am