Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է

Armenpress 22:33, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն  իրավիճակը հանգիստ է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում էր իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Շարժեր կուտակումներ  ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am