Ճապոնիայի բանկը վատացրել Է ընթացիկ ֆինանսական տարվա ՀՆԱ-ի կանխատեսումը

Armenpress 17:44, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բանկը պահպանել Է դրամավարկային քաղաքականության նախկին պարամետրերը՝ ամփոփելով երկօրյա նիստի արդյունքները, որն ավարտվել հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առեւտրային բանկերի դեպոզիտների կարճաժամկետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկում մնացել Է տարեկան մինուս 0,1 տոկոսի, Ճապոնիայի տասնամյա պետական պարտատոմսերի նպատակային եկամտաբերությունը՝ շուրջ զրոյի մակարդակի վրա:

Սակարանային ինդեքսային ֆոնդերի (ETF) հետգնման ծրագրի նպատակային ծավալը պահպանվել Է 12 տրլն իենի (115,04 մլրդ դոլարի), առեւտրաթղթերի եւ կորպորատիվ պարտատոմսերի գնման համար սահմանաքանակը՝ 20 տրլն իենի մակարդակի վրա, ասվում Է Ճապոնիայի բանկի հաղորդագրության մեջ:

Կարգավորիչը Ճապոնայի ՀՆԱ-ի նվազման կանխատեսումը 2021 թվականի մարտին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա համար վատացրել Է մինչեւ 5,5 տոկոս՝ ավելի վաղ սպասվող 4,7 տոկոսից, ինչը, գլխավորապես, կապված Է ծառայությունների պահանջարկի սպասվածից ավելի դանդաղ վերականգնման հետ:

Միեւնույն ժամանակ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվության մեջ նշվում Է, որ «տնտեսական ակտիվությունը Ճապոնիայում աստիճանաբար բարձրանում Է, եւ COVID-19-ի համավարակի հեգեւանքները թուլանում են»:

Դրա հետ կապված իրադրությունը եերկրի տնտեսության մեջ, «հավանաբար, կշարունակի բարելավվել»: Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հաջորդ ֆինանսական տարվա համար բարձրացվել Է մինչեւ 3,6 տոկոս՝ հուլիսին սպասվող 3,3 տոկոսից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am