Ավինյոնում ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մարդուն. Erop 1

Armenpress 16:26, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ - արեւելքի Ավինյոն քաղաքում հոկտեմբերի 29-ին ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մարդուն, որը փորձել Է հարձակվել նրանց վրա: Այդ մասին հաղորդել Է Europe 1 ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ տղամարդը, բացականչելով «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ Է»), սկսել Է դանակով սպառնալ անցորդներին եւ հարձակվելու փորձ Է արել մոտակայքում կանգնած իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որոնք հարկադրված են եղել խոցման կրակ բացելու:

Ստացած վերքերից չարագործը տեղում մահացել Է: ՛ Այդ հարձակումը կատարվել Է տեղական ժամանակով մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), դանակով մյուս հարձակումից երկու ժամ անց, որն իրականացվել Է Նիսում:

Այնտեղ անհայտ անձն սպանել Է Նոտր Դամ եկեղեցու առնվազն երեք ծխականների, ինչից հետո ձերբակալվել Է ոստիկանության կողմից:

Այժմ նա հոսպիտալացված Է: Ահաբեկչական նպատակով սպանության կասկածանքով հետաքննությունը հանձնարարված Է Փարիզի Ահաբեկչության գործերով վարչությանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչությանը: Այժմ Նիսում սպասում են հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ժամանմանը, որը պետք Է իրադարձությունների վայր մեկնի ներքգործնախարարությանը կից ճգնաժամային շտաբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am