1000х90.jpg (78 KB)

Վարդենիկ համայնքի բարերարները հերթական անգամ աջակցությունն են ցուցաբերում առաջնագծին  

Armenpress 15:04, 29 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Վարդենիկ համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող վարդենիկցիները շարունակում են իրենց աջակցությունը Արցախին եւ առաջնագծին:

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին Վարդենիկի համայնքապետարանից,  հերթական անգամ Տյումեն քաղաքի հայ համայնքի նախագահ Աբրահամ  Հովեյանը Տյումենի հայ համայնքի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել է 16 միլիոն ռուսական ռուբլի, որից 1,5 միլիոն ռուբլին՝ իր անձնական միջոցներից: Աբրահամ Հովեյանը նաեւ «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին»  նվիրաբերել է 10 միլիոն դրամ:

Առաջնագծին աջակցելու նպատակով Ղազախստանի Կուստանայ քաղաքի հայ համայնքի նախագահ, վարդենիկցի Տիգրան Բադալյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» նվիրաբերել է 1,5 միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ին՝ 50 կոմպլեկտ զինվորական ձմեռային հագուստ, դեղորայք եւ սնունդ:

Վարդենիկցի Արմեն  Ավետիսյանը ՀՀ ՊՆ-ին է տրամադրել 1,2 միլիոն դրամի վառելանյութ: Պերմ քաղաքից վարդենիկցի Կարեն  Նաջարյանը «Վարդենիկի համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 200 հազար ռուբլի:

Համլետ, Վլադիկ, Արայիկ Բադոյանները նվիրել են 100 հազար ռուբլի:

Տյումեն քաղաքից վարդենիկցի բարերար Ռուդիկ Ատոմի Մանուկյանը «Վարդենիկ համայնքային զարգացման հիմնադրամին» է նվիրաբերել 500 000 ռուբլի, իսկ առաջնագծին՝ սնունդ եւ դեղորայք:

Վարդենիկի համայնքապետարանի կողմից նվիրաբերվել է 1 միլիոն դրամ, «Արթուր Դավթյան» ԱՁ-ի կողմից՝ 65 հազար դրամ:

Վարդենիկցի Տիգրան, Հրաչիկ եւ Հրայր Կարապետյանների եւ Գեւորգ Վարդանյանի կողմից տրամադրվել է զինվորական հագուստ, տաք ծածկոց, ծխախոտ, գուլպաներ, այլ պարագաներ:

Համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի հավաստմամբ՝ ինչպես Վարդենիկում, այնպես էլ արտերկրում ապրող վարդենիկցիները շարունակում են օժանդակությունը հայոց բանակին եւ առաջնագծին։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am