Աֆրիկայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 1,73 միլիոնը

Armenpress 12:14, 29 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրներում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 1 737 550-ի՝ մեկ օրում ավելանալով 9 613-ով: Հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը 24 ժամում աճել Է 197-ով՝ մինչեւ 41 782: Ավելի քան 1,4 միլիոն մարդ ապաքինվել Է: Ամենից հատ ախտահարվածներ եւ մահացածներ կան Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ համապատասխանաբար 717 851 եւ 19 053: Եգիպտոսում արձանագրվել են 6 222 մահացու վախճան եւ 106 877 վարակված: Ալժիրում գրանցվել Է կորոնավիրուսի պատճառով մահվան 1 922 դեպք:Սահարայից հարավ ընկած երկրներում ախտահարվածների եւ մահացածների թվով Հրավաֆրիկյան Հանրապետությանը հետեւում են Նիգերիան (62 224 եւ 1 135) եւ Գանան (47 775 եւ 316), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am