«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը Զաքարիա Սանոգոյի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը 23-ամյա ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոյի հետ ևս մեկ մրցաշրջանով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Զաքարիան ակումբին է միացել 2019 թվականի ամռանը: Մասնակցել է 46 խաղի՝ դառնալով 3 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Պրեմիեր լիգայի 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտուն» է, որն ունի 13 միավոր: 9-ական միավոր ունեն «Ալաշկերտը», «Վանը», «Լոռին» և «Արարատը»: «Արարատ-Արմենիան» 6-րդն է և ունի 8 միավոր:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ