Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը

Armenpress 02:59, 29 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը․

«Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։ Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am