Ադրբեջանի հրապարակած ցուցակը հայկական կողմի զոհված զինծառայողների մասին կեղծ է

Armenpress 20:04, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հաքերները հրապարակել են հայկական կողմի՝ իբր զոհված զինծառայողների կեղծ ցուցակ՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա և կասկածներ սերմանել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ռազմական դրության ժամանակ, բարեբախտաբար, փակ է ընտրողների ռեգիստրը, սակայն երկար տարիներ ոստիկանության կայքէջում ֆայլերով տեղադրվել են ընտրողների ցուցակները: Կարելի էր ամբողջ բազան ներբեռնել և օգտագործել: Պարզ է, որ ադրբեջանցիները նույնպես ներբեռնել են և հիմա այդ բազան ինչպես կցանկանան, կօգտագործեն»,- ասաց Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, որ Ադրբեջանը կոտրած հայկական ալիքներով և մեկնաբանություններում տարածում է այդ կեղծ ցուցակները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am