1000х90.jpg (78 KB)

Ծովակցիները զինվորների կողքին են

Armenpress 15:50, 28 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչներն օգնում են առաջնագծին:

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը Ծովակի համայնքապետարանից, «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 448 հազար 500 ռուբլի, 150 հազար դրամ, 1200 դոլար եւ 100 եւրո: Առաջնագծի կարիքների համար հանգանակվել է 1 միլիոն 77 հազար 500 ռուբլի, 1 միլիոն 249 հազար դրամ, 700 դոլար եւ 500 եւրո:

Առանձին բնակիչներ սեփական միջոցներով գնել եւ առաջնագծին տրամադրել են  սնունդ, ծխախոտ, հագուստ, սարքավորումներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:

Օժանդակությունն առաջնագծին շարունակվում է:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am