1000х90.jpg (78 KB)

Հակառակարոդը հարվածներ է հասցրել Շուշիի և Ստեփանակերտի ուղղությամբ. Շուշիում զոհ կա

Armenpress 12:46, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ դեռ ճշտում են, թե ինչ զինատեսակներից են եղել հարվածները:

«Այս պահին օդային տագնապ է միացել: Ստեփանակերտին ոչինչ չի պատահել, հարվածը հասել է հարակից բլուրներից մեկին: Մեկ այլ հարված էլ եղել է Շուշի քաղաքում, սակայն հասցված վնասները դեռ ճշտվում են»,- նշեցին ԱԻՊԾ-ից:

ԼՐԱՑՈՒՄ - Ծառայությունը տեղեկացնում է, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

ԼՐԱՑՈՒՄ - Ստեփանակերտին ևս հարվածել են Սմերչից։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am