Արդարադատության փոխնախարարը զորակոչվել է և ազատվել պարտականությունների կատարումից

Armenpress 12:34, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համարսահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am