Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել «Բարսելոնա»-ի նախագահի պաշտոնից

Armenpress 23:51, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոզեպ Բարտումեուն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Goal.com կայքը: Նշվում է, որ տնօրենների խորհրդի բոլոր անդամները ևս լքում են իրենց պաշտոնները:

Կայքն ընդգծում է, որ Բարտումեուի հրաժարականը տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բարսելոնա»-ի՝ Մյունխենի «Բավարիա»-ից 8-2 հաշվով կրած պարտությունից և թիմի առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբը լքելու ցանկություն հայտնելուց ամիսներ անց:

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Մեսին չհեռացավ, քանի որ չցանկացավ ակումբը դատական գործընթացների մեջ ներքաշել, Բարտումեուի գործողություններն ու քայլերը շարունակում էին մնալ ուշադրության կենտրոնում և ենթարկվել քննադատությունների: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am