ՊՆ-ն հերքում է Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 18:23, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ոկղմի հայտարարությունը, թե իբր Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ  հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք: Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն  որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ»,- գրել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am