Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է լիակատար պարտության. Վարդանյան
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է նրան, որ լիակատար պարտություն է կրելու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քանակը հանգեցնելու է նրան, որ նրանք լիակատար պարտություն են կրելու և վաղ թե ուշ մի օր Նյուրնբերգյան դատարան է ձևավորվելու, որպեսզի այդ անձանց ենթարկեն պատասխանատվության»,- ասաց Վարդանյանը:
Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմից ռազմական հանցագործության ցանկացած դեպք պետք է արձանագրել և Ադրեբջանի ղեկավարությանը հիշեցնել, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրելու այդ դեպքերի համար:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը և արձակելով հինգ հրետանային արկ: Հոկտեմբերի 26- երեկոյան հակառակորդը հրթիռակոծել է Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն դրա ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Աննա Գրիգորյան
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը