ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի  

Armenpress 12:09, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է 200 հազար ԱՄՆ դոլար, Գերմանիայի հայոց թեմը հանգանակել է ևս 80 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով 35 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար։

Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է 68 հազար 850 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում մինչ այս պահը հավաքվել է ավելի քան 150.35 մլն ԱՄՆ դոլար: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am