Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը

Armenpress 10:52, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստում Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Իմ քայլը» խմբացություն)՝ փոխարինելով Տիգրան Ուլիխանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդաը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինիքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:

Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

Տիգրան Ուլիխանյանը վայր էր դրել մանդատը և նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am