ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. հայտարարվեց 20 րոպե ընդմիջում

Armenpress 10:19, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվեց 64 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ նիստին գրանցվի առնվազն 67 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, մինչև պատգամավորները կհասնեն նիստերի դահլիճ:

Խորհրդարանի շատ պատգամավորներ այս օրերին Արցախում են: ԱԺ նիստերի դահլիճում նախքան գրանցումը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտում ընկած հերոսների հիշատակը, նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am