«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 150 մլն դոլարի շեմը

Armenpress 19:47, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Մենք ենք մեր սահմանները». hամախմբվենք հանուն հայրենիքի։ Մեր սիրելի նվիրատուները շնորհակալ ենք Հայրենիքի կողքին կանգնելու համար: Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ընտանիքը, ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հայտնի գործարարներ և քաղաքական գործիչներ, Հայաստանում և աշխարհի տարբեր մասերում գործող ընկերություններ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am