Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ

Armenpress 17:34, 26 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ԱԳ նախարարության ղեկավար Նիկոս Դենդիասն Աթենքում ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում անհանգստություն Է հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում, եւ որ նա տուրիստական գործակալ Է դարձել զինյալների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 26-ին իր այցը Հունաստան սկսել Է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից:«Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն բացասական դերի առնչությամբ, որ Թուրքիան խաղում Է Սիրիայում՝ վնաս հասցնելով ձեռք բերված հաջողություններին… Նաեւ, այն բանի առնչությամբ, որ Թուրքիան տուրիստական գործակալ Է դարձել ջիհադականների համար, որոնք ուղարկվում են տարբեր ռազմաճակատներ»,-ասել Է Հունաստանի ԱԳ նախարարը:Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ Է հայտարարվել Սիրիայում եւ Իրաքում: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պալանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am