Գինցբուրգը պատմել Է, թե ինչպես են տանում «Սպուտնիկ V» պատվաստանյութ ստացողները

Armenpress 17:07, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V» պատվաստանյութն առանց կողմնակի ազդեցությունների Է տանում պատվաստում ստացողների 85 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Կողմնակի ազդեցություններ են դիտվում պատվաստում ստացածների մոտավորապես 15 տոկոսի մոտ: Այսինքն՝ ինչպես դժվար չԷ հասկանալ, պատվաստվածների 85 տոկոսը, համապատասխանաբար, այս պատվաստանյութը տանում Է առանց որեւԷ կողմնակի ազդեցության եւ իրենց համար առանց որեւԷ անհարմարության»,-պատմել Է Գինցբուրգը «Ռոսիա 24»-ի եթերում:

Գամալեյայի կենտրոնի պատվաստանյութից հնարավոր կողմնակի ազդեցությունների թվում մասնագետը նշել Է ջերմության բարձրացումը մինչեւ 38 աստիճան, երբեմն՝ գլխացավը, մկանների բութ ցավը եւ կարմրությունը պատրաստուկի ներարկման տեղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am