Արցախի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. Ստեփանակերտի երկնքում երևացել է  ադրբեջանական ԱԹՍ

Armenpress 17:34, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am