Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. ԼՐԱՑՎՈՂ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։
Լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն:
16:17 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն ավարտվել է։
16:27 - «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապ ազդանշանը կրկին միացել է։
17:43- Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է: Թադևոսյանը չի հստակեցրել` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը