Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Armenpress 11:58, 25 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով գլխավորում է «Իմ քայլը» հիմնադրամը: Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։

«Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»,-նշել է Աննա Հակոբյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am