1000х90.jpg (78 KB)

Արցախի Մարտունի քաղաքը օրվա ընթացքում հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է

Armenpress 18:35, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am