Պատմության հետագծով  

Armenpress 09:00, 25 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 473 թ. հոկտեմբերի 25-ին Լեւոն I կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակում իր թոռ Լեւոն II-ին:

-           1866 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Հակովբոս Տաշյանը՝ ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ։

-           1900 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Հովհաննես Ավագյանը՝ հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

-           1906 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Վռամշապուհ Շաքարյանը՝ հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

-           1909 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Արծրուն Աբրահամյանը՝ հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1971)։

-           1913 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Անտոն Քոչինյանը՝ հայ կուսակցական եւ պետական գործիչ։ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին։ 

-           1920 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է Հովհաննես Բարսեղյանը՝ հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՀ նախագահի մրցանակակիր (2003), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ (2010)։

-           1923 թ. հոկտեմբերի 25-ին ծնվել է  Արտաշես Բաբայանը՝ հայ դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975):

-           1973 թ. հոկտեմբերի 25-ին մահացել է հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

-           1992 թ. հոկտեմբերի 25-ին մահացել է հայ խորհրդային կոմպոզիտոր Վաղարշակ Կոտոյանը:

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am