Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ

Armenpress 19:12, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի  և  ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ն հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Մինչ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը նախատեսված էր նաև ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել  նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am