Զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը

Armenpress 11:21, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում զոհվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը:

Զոհվելու լուրը հայտնել է Մաթևոսյանի դուստրը: «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը , զոհվեց հանուն Հայաստանի…»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է Հերմինե Մաթևոսյանը:

Դավիթ Մաթևոսյանը ծնվել է 1960թ. մարտի 22-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ: 1982-83-ին աշխատել է Ագարակի հանքաշինական վարչությունում աշխղեկ, 1983-84-ին` Մեղրիի ոռոգման եւ ջրարբիացման համակարգերի վարչությունում ինժեներ, 1984-85-ին` ՀԼԿԵՄ Մեղրիի շրջկոմի հրահանգիչ, 1985-1991-ին` Կարճեւանի պետտնտեսության տնօրեն, 1991-95-ին` Մեղրիի ՆԳ բաժնի պետ: 1995թ. ընտրվել է առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել է անկուսակցական, «Հանրապետություն» խմբակցության անդամ:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am