Դավթաշեն վարչական շրջանում վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 23:33, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում  տեղի է ունեցել վրաերթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արա Ե․-ն իր վարած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթ Մ․-ին (ծնված 2002 թ․):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am