ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Armenpress 23:05, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:

«ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am