Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան

Armenpress 22:42, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զգում է Ռուսաստանի աջակցությունը և, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, հետագայում էլ կզգա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀ վարչապետը նշել է «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Ռուսաստանից ակնկալո՞ւմ եք օգնություն, եթե՝ ոչ ռազմական, ապա՝ ֆինանսական մասով: Կարո՞ղ է Ռուսաստանից օժանդակություն լինել, ասենք՝ վարկի տրամադրման, կամ էներգակիրների արտոնյալ գների տեսքով: Մինչ հակամարտությունը, Դուք բանակցություններ էիք վարում գազի գնի նվազեցման ուղղությամբ: Արդյոք այս հարցերը քննարկվել են Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ Երևան այցի ժամանակ»,- հարցրել է լրագրողը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իհարկե, քննարկել ենք տնտեսական հարցեր: Հիմա մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը և վստահ եմ, որ հետագայում էլ այն կզգանք և Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ այն հնարավոր է»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am