Ես դրանք վնասակար չեմ համարում. Փաշինյանը՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների մասին

Armenpress 22:35, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները վնասակար չի համարում: Այդ մասին վարչապետը նշել է «Ինտերֆքս»-ին տված հարցազրույցում:

«Ես տեղեկացված եմ այդ հանդիպումների բովանդակության մասին: Լեռնային Ղարաբաղի երկրորդ և երրորդ նախագահներն ինձ հետ կապի մեջ են եղել, տեղեկացրել են քննարկումների և նպատակների մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Հարցին՝ օգտակա՞ր է համարում այդ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Ես դրանք վնասակար չեմ համարում»:

Հայտնի է, որ վերջին օրերին հանդիպում է տեղի է ունեցել ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ու Լեռնային Ղարաբաղի երկրորդ և առաջին նախագահների միջև:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am