Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է հրետակոծել Մարտակերտն ու հարակից բնակավայրերը

Armenpress 21:54, 22 Հոկտեմբեր, 2020

ՄԱՐՏԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԻ: Ադրբեջանի զինված ուժերն այս պահին շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը:

«Այսօր ինտենսիվ հրթիռահրետակոծվել են և քաղաքը, և հարակից բնակավայրերը՝ ինտենսիվ: Այս պահի դրությամբ կրկին հրետակոծվում են, բայց ոչ ինտենսիվ»,- ասաց Զաքարյանը:

Լուսինե Զաքարյանը նշեց, որ թիրախավորման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am