Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Armenpress 20:52, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսքն ուղղելով երկրի արտաքին գործերի նախարարին:

«Նորվեգիան չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նոր հումանիտար աղետի ստեղծման մեջ Լեռնային Ղարաբաղում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում: Քանի դեռ Էրդողանն Ադրբեջանին մատակարարում է զենք, անօդաչու թռչող սարքեր ու զինյալներ Սիրիայից, Նորվեգիան պետք է դադարեցնի զենքի ու պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային»,-ասել է պատգամավորը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am