Թուրքական արժույթը նոր ռեկորդային անկում է գրանցել

Armenpress 19:29, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լիրան աննախադեպ ցածր մակարդակի վրա է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ Bloomberg-ը հայտնում է, որ թուրքական արժույթը հոկտեմբերի 22-ին գրանցել է մեկ դոլարի նկատմամբ 7,97 ցուցանիշ: Դեռևս մեկ օր առաջ՝ հոկտեմբեր 21-ին,  մեկ դոլարի նկատմամբ լիրան ուներ 7,78 ցուցանիշ:

 «Առաջիկա օրերին, նոր, ռեկորդային ցածր ցուցանիշ գրանցելու հավանականություն կա»,- ասել է Bank Turkey AS- ի գանձապետարանի տնօրեն Օնուր Իլգենը: Այսպիսով, Թուրքական արժույթը մեկ օրվա ընթացքում նվազել է ևս 2%-ով, ինչը զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար աննախադեպ է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am